Աշխարհի առաջատար 80 համալսարաններ միավորվել են՝ հսկայական նախագծի շրջանակներում մարդու գլխուղեղի մոլեկուլային նմուշի ստեղծման համար:
Brainome անվամբ նախագծի նպատակն է փորձել դուրս գալ մարդու ուղեղի գործուներության ընկալման առաջընթացային մակարդակ արհեստական ճանապարհով ստեղծելով դրա կառուցվածքը:
Ծրագրվում է, որ մշակումներն անցկացվելու են հաջորդ տասնամյակների ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ աշխատանքներին մասնակցում են Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԵՄ 22 պետությունների խոշորագույն համալսարաններ: Հիշեցնենք, որ վերջերս բրիտանացի գիտնականները կապ են հաստատել գլխուղեղի կեղեւի հաստության ու մարդու մտավոր ներուժի միջեւ:

























