Ճապոնիայում առաջացած ձնակույտերի պատճառով մի քանի հազար մարդ չի կարողանում լքել իրենց տները:
Սիձուոկա պրեֆեկտուրայի Օյամա ավանում իրենց տներում արգելափակվել է 3 հազար մարդ: Նրանց ձյան գերությունից փորձում են փրկել ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները: Ցավոք, առայժմ բնակավայրին կարող է մոտենալ միայն թրթուրավոր հատուկ տեխնիկան: Մոտ 1,2 հազար մարդ արգելափակվել է Խայակավ ավանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Գումասվիշե պրեֆեկտուրայի Նամոկու լեռնային գյուղում 1,1 հազար մարդ հայտնվել է մնացած աշխարհից կտրված վիճակում, եւս 1,3 հազար մարդ արգելափակվել է Տոկիոյի մեգապոլիսի տարածքում գտնվող բնակավայրերում:


























