ՀԱՀ-ի ոսկու հանքում փրկարարական գործողությունները դադարեցվել են մութն ընկնելու կապակցությամբ եւ չեն վերսկսվի, քանի դեռ ապօրինի աշխատող հանքափորները չեն համաձայնել դուրս գալ:

«11 հանքափորների փրկելուց հետո մյուսները, իմանալով, որ կկալանավորվեն, հրաժարվել են դուրս գալուց: Այժմ հանք իջնելը վտանգավոր է», - հայտարարել է փրկարարական ծառայության ներկայացուցիչ Վերներ Վերմակը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` ոչ փրկարարները, ոչ բժիշկները չեն վերադառնա հանք, քանի դեռ հանքափորները չեն համաձայնել լքել այն: Այժմ հանքի մուտքը հսկում է ոստիկանությունը: Փետրվարի 16-ի առավոտյան հանքափորների մոտ ջուր եւ սնունդ են իջեցրել, հանքում բավականաչափ օդ կա: «Սակայն այն կարող է փլվել ցանկացած պահի», - զգուշացրել է Վերմակը:

Նշենք, որ ՀԱՀ-ում ոսկու հանքարդյունահանումը բավական եկամտաբեր բիզնես է: Ըստ երկրի բնական պաշարների նախարարության` դրա տարեկան եկամուտը գերազանցում է 509 միլիոն դոլարը:

ՀԱՀ-ում մոտ 20 մարդ հրաժարվում է դուրս գալ արգելափակված հանքահորից