Թեթեւ մարդատար Beechcraft Bonanza օդանավը ամերիկյան Կոլորադո նահանգում վթարի է ենթարկվել, երեք մարդ զոհվել է: Դեպքը կատարվել է փետրվարի 16-ի ցերեկը: Օդանավը Կորտես քաղաք էր ուղեւորվել: Որոշ ժամանակ անց ավիադիսպետչերները կորցրել էին դրա հետ կապը:

Օդանավի բեկորները հայտնաբերվել են Թելուրիդ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` լեռնային տեղանքում:

Ավիավթարի պատճառն առայժմ հայտնի չէ: Ըստ տեղի ոստիկանության` զոհերի մարմինները դուրս բերելու գործողությունը կսկսվի փետրվարի 17-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  CNN-ը: