Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում, մարդասպանության համար պատիժ կրող բանտարկյալը մկրատով սպանել է քննչական մեկուսարանի պետին: Այդ մասին հաղորդել են ոստիկանությունում:
Նշվում է, որ բանտարկյալը պետք է ՔԿՀ-ից տեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով աղբյուրը:
Իրավապահների տվյալներով՝ ՔԿՀ պետը մահացել է նախքան բժիշկների ժամանելը:


























