Եգիպտական ՆԳՆ վերջին տվյալների հաաձայն՝ Եգիպտոսում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսում պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ ահաբեկիչը: Նրա անձն առայժմ պարզված չէ, սակայն ոստիկանությունը կարծում է, որ այն կարող էր իրականացնել հինգ զոհերից մեկը:
Եգիպտական Տաբա հանգստավայրում զբոսաշրջային ավտոբուսում պայթյունը կարող էր իրականացնել մահապարտ-ահաբեկիչը: Այսպիսի տեղեկատվություն է տարածել Եգիպտոսի ՆԳՆ-ն: Ոստիկանները ենթադրում են, որ մահապարտը եղել է պայթյունի էպիկենտրոնում ու նրա անձն առայժմ պարզված չէ: Արդեն պարզվել է, որ զոհերից երեքը Հարավային Կորեայի քաղաքացիներ էին, չորրորդը՝ եգիպտացի վարորդ:
Հիշեցնենք, որ քրիստոնյա զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթել էր փետրվարի 16-ի ցերեկը: Ավտոբուսում եղել է երեսունմեկ կորեացի զբոսաշրջիկ ու երկու գիդ: 13 մարդ վիրավորվել է:
Եգիպտոսում տարբեր ազգության զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է պայթել


























