Ավելի վաղ օդահենի կողմից գրավված «Եթովպական ավիաընկերության» օդանավում եղել է 200 ուղեւոր ու անձնակազմի անդամներ, հաղորդում է շվեյցարական Tribune de Geneve պարբերականը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի քարտուղար Բերտրան Շտեմպֆլիին:
Ըստ նրա՝ օդանավում եղած բոլոր մարդիկ առողջ են ու անվտանգության մեջ են: Ներկայումս նրանց հետ աշխատում են բժիշկներ ու հոգեբաններ: Ոմանք ոստիկանությանը ցուցմունքներ են տալիս: Օդանավակայանի ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի ուղեւորներին ճանապարհի Հռոմ, ուր ուղեւորվում էր օդանավը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Օդահենը ներկայումս ձերբակալված է, նրա ազգության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հաղորդվում է միայն, որ նա պատրաստվում էր Շվեյցարիայում քաղաքական ապաստան ստանալ:


























