Լեհաստանում հարբած հայրը ստիպել է իր 8-ամյա որդուն, որ նա պանդոկից իրեն մեքենայով տուն տանի:

Mirror-ը տեղեկացնում է, որ Միկոլաջ Տոմազևսկին պանդոկում մի լավ հարբել է, ու երբ որոշել է տուն գնալ` տեսնելով, որ ոտքի վրա չի կարողանում կանգնել, զանգահարել է որդուն ու ասել, որ գնա պանդոկ ու մեքենայով իրեն տուն տանի:

Միկոլաջ Տոմազևսկին ոստիկաններին ասել է, որ որդին հանգստյան օրերին այգում մեքենա վարել է սովորել, և ինքը մտածել է, որ իրեն պանդոկից տուն հասցնելը որդու համար հրաշալի հնարավորություն կլինի:

Ճանապարհին տղան կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել մեկ այլ մեքենայի:

Բարեբախտաբար, Միկոլաջ Տոմազևսկին, նրա որդին և մյուս մեքենայի երեք ուղևորները վթարից հետեւանքով միայն չնչին վնասվածքներ են ստացել:

Միկոլաջ Տոմազևսկին ձերբակալվել է և նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում` երեխայի կյանքը վտանգելու և վթարի պատճառ դառնալու համար: