Ժնեւի օդանավակայանում վայրէջք կատարած Ethiopian Airlines օդանավը գրավողին սպառնում է մինչեւ քսան տարի ազատազրկում: Այս մասին հայտարարել է Ժնեւի դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Boeing 767-300-ը, որն Ադիս-Աբեբայից Հռոմ էր ուղեւորվում, օդանավի գրավման ազդանշան էր տվել ու վայրէջք կատարել Ժնեւի օդանավակայանում: Օդանավում եղել է երկու հարյուր մարդ, ոչ ոք չի տուժել:

Ինչպես պարզ է դարձել, օդանավը գրավողը երկրորդ օդաչուն է եղել: Վայրէջքից հետո նա հանձնվել է ոստիկաններն ու ապաստան խնդրել Շվեյցարիայից: Այս մաիսն հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: