«Բուկինիստ» գրախանութը փետրվարի 19-ին՝ ԳԻՐՔ նվիրելու օրը, պատրաստել է մի շարք անակնկալներ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն ավանդաբար նշվող գրքի տոնին Հայաստանի ամենահին գրախանութը (գործում է 1937թ.-ից) հարստացնելու է ոչ միայն գրադարանային ֆոնդը, այլեւ անվճար գրքեր է բաժանելու իր բոլոր գնորդներին եւ ոչ միայն:
19.02.2014 Ծրագիր
Ժ.10:00-20:00-ին - Բոլոր գնորդները ստանալու են նվեր՝ գիրք, ինչպես նաեւ՝ կուտակային զեղչի քարտ (որոնք սովորաբար տրվում են 10.000դր. եւ ավելի գնում կատարելիս)
Ժ. 13:00-15:00-ին Գրքախաղ
Գրքախաղը տեղի կունենա «Բուկինիստ» գրախանութի դիմաց, տրվելու են հարցեր գրականությունից, հաղթողները նշված տեսականուց ընտրելու են իրենց համար նվեր գիրք:
Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մուտքն ազատ է:
Ժ. 17:00-ին «Իմ ամենասիրելի գիրքը» լուսանկարների մրցույթի հաղթողների նվերների հանձնման արարողություն. Մրցույթի նպատակը գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնել է, ինչպես նաեւ՝ հայ ընթերցողների ամենասիրելի գրքերին ծանոթանալը:
Ֆեյսբուքյան պաշտոնական էջում ամենաշատ միավոր հավաքած 10 լուսանկարների հեղինակները կստանան ՆՎԵՐ ԳԻՐՔ:
Եվս 10 մասնակից, արժանանալով կազմակերպիչների հավանությանը, կհարստացնեն իրենց գրադարանը նվեր գրքերով:
Ընդհանուր առմամբ ընթերցասերներին բաժանվելու են 1000-ից ավելի գրքեր:
«Բուկինիստ» գրախանութ. Լավագույն նվերը ԳԻՐՔՆ Է:


























