Եվրամիությունը Շվեյցարիայի մի քանի համալսարանների համար նախատեսված դրամաշնորհները սառեցրել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հանրաքվեի արդյունքում որոշել է սահմանափակել միգրացիան:

Շվեյցարիայի մասնակցությունը եվրոպական դրամաշներհների ծրագրին անհնար է, եթե այն չի ապահովում տեղաշարժման ազատությունը, բացատրել են ԵՄ-ում: Բացի այդ, դադարեցվել է Horizon 2020 ծրագիրը, որին 8 հազար մարդ էր մասնակցում եւ որի համար 2014-2020թթ. նախատեսվում էր 80 մլրդ եվրո ծախսել, հայտնում է lenta.ru-ն:

Բացի այդ Շվեյցարիային չեն թողել մասնակցել Erasmus ուսանողական փոխանակման եվրոպական ծրագրին: 2011-2012 թթ. այդ երկրի 2600 ուսանողներ  հնարավորություն էին ստացել կրթություն ստանալ ԵՄ անդամ երկրների համալսարաններում:

Հիշեցենենք, որ փետրվարի 9-ին շվեյցարացիները կողմ էին քվեարկել միգրացիոն քաղաքականության խստացմանը: Ըստ հանրաքվեի արդյունքների` քվեարկողների  50,3%-ը կողմ էին արտահայտվել ներգաղթային քաղաքականության փոփոխությանը:  Հանրաքվեն տեղի էր ունեցել «ընդդեմ զանգվածային ներգաղթի» կարգախոսով՝ աջ UDC կուսակցության նախաձեռնությամբ, որը խորհրդարանում  մեծամասնություն է կազմում: Ներկայումս Շվեյցարիայի 8 միլիոնանոց բնակչության 23% -ն օտարերկրացիներ են:

Հանրաքվեի արդյունքները լուրջ քննադատության են ենթարկվել ԵՄ երկրների կողմից, որի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, թե քվեարկության արդյունքները ԵՄ-ին կարող են ստիպել  «վերանայել հարաբերությունները Շվեյցարիայի հետ»: Նշենք, որ Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, սակայն   Շենգենի եւ Եվրոպական տնտեսական գոտու կազմում է ընդգրկված: