43-ամյա Գրիգոր Մ.-ն մտնելով, փետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առեւտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ, առանց վճարելու դուրս եկել խանութից եւ քիչ անց բռնվել խանութի հսկիչ-վաճառողի եւ այդ պահին նշված վայրով անցնող ոստիկանության ծառայողի կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրիգոր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: