Ոստիկանության Շենգավիթի բաժնում, փետրվարի 16-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք, ենթամաշկային հեմատոմա, դեմքի եւ դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Ռոման Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտարարել է, որ եղբայրը դանակով հարվածել է իրեն:
Պարզվել է, որ Ռոման Մ.-ն ստացել է բուժօգնություն եւ գնացել:
Նույն օրը, ժամը, 01.25-ին, Երեւանի Շարուրի փողոցի 28/2 շենքից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել Ռոման Մ.-ի եղբայրը` 39-ամյա Հարություն Մ.-ն, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, տանը, խոհանոցային դանակով հարվածել է եղբորը եւ պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:



























