Երեւանի Տիտոգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտ, փետրվարի 15-ին, ժամը 00.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2103», ապա` ճամփեզրին կայանված «ԵրԱԶ» ավտոմեքենային, իսկ վերջինս էլ` նույն վայրում կայանված «Օպել»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: