Խարկովի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել երիտասարդ տղամարդուն փոքրահասակ աղջնակի առեւանգելու ու նրան թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Դատախազության տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին տղամարդը ալկոհոլի ազդեցությամբ փողոցում տեսել է 9-ամյա աղջկա, որն առանց մեսահասակների ուղեկցության է եղել եւ որոշել է նրան իր հետ տանել:

Հարցաքննության ժամանակ նա բացատրել է, որ իրեն թվացել է, որ դա իր աղջիկն է, չնայած որ իրականում երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ էլ չունի, հաղորդել է դատախազը:

Ըստ նրա՝ հանցագործը երկու անգամ հարվածել է աղջկան, որից հետո նրան իր տուն է տարել: Այնտեղ նա նրան փակել է սենյակում ու քնել:

Երեխայի մայրն անմիջապես ոստիկանություն է զանգահարել ու հանցագործին անմիջապես գտել են: Նրան սպառնում է գրեթե առավելագույն պատիժ, հաղորդում է «Վեստին»: