Անգլիայի Բերքշիր շրջանի 23-ամյա բնակչուհին, որի դեմքն ամբողջությամբ մազերով է պատված, դադարել է մաքրել դեմքի մազերը և ասում է, որ ինքն իրեն այդպես ավելի կանացի է զգում։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Հարնամ Կաուրը տառապում է ձվարանային պոլիկիստոզով (այս հիվանդությունն ազդում է կնոջ ձվարանների վրա և առաջացնում հորմոնալ խախտումներ)։
Նրա դեմքն սկսել է մորուքով պատվել, երբ նա եղել է ընդամենը 11 տարեկան։ Հետո մազերը տարածվել են նրա կրծաքավանդակի ու թևերի վրա, ինչի հետևանքով նա դպրոցում ու փողոցում ծաղրուծանակի է ենթարկվել։ Կաուրը համացանցի միջոցով նույնիսկ մահվան սպառնալիքներ է ստացել։
Իր տեսքից Կաուրն այնքան է ամաչել, որ չի ցանկացել տնից տուրս գալ և նույնիսկ փորձել է ինքնասպան լինել:
Սակայն 16 տարեկանում Հարնամ Կաուրը սիկհիզմի հետևորդ է դարձելև մկրտվելուց հետո դադարել է դեմքի մազերը մաքրել, քանի որ այդ կրոնն արգելում է մարմնի վրա աճած մազերը հեռացնել։
«Ես այլևս իմ դեմքի մազերը չեմ մաքրի, քանի որ Աստված ինձ այսպիսին է ստեղծել, և ես այսպես ինձ ավելի երջանիկ ու ավելի կանացի եմ զգում»,- ասել է Հարնամ Կաուրը։






























