Երկու տղամարդ Քալիֆորնիայի ափերին բախվել են հսկայական ութոտնուկի հետ: Դեւիդ Մալվսետուտո Լա Հոյան եւ իր գործընկեր Ուորեն Մյուրեյը, ով նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, սկզբում է ցնցվել են, երբ տեսել են հսկա ութոտնուկին: Սակայն ավելի շատ զարմացել են, երբ էակը փորձել է Մալվեստուտոյի ձեռքից խլել տեսախցիկը:
«Նախքան հասակացա, ինչ է տեղի ունենում, ութոտնուկը բռնեց Դեւիդի ձեռքը, հետո նետվեց տեսախցիկի վրա: Ես անհանգստանում էի, թե ութոտնուկն աչքիս է երեւացել, ու համոզվելու համար, նկարահանեցի նրան: Վերջնականապես համոզվեցի, երբ դիտեցի ձայնագրությունը: Առանց դրա մարդիկ ափին չէին հավատա»,- ասել է Մյուրեյը CBS News-ին տված հարցազրույցում:
Ստորջրյա կռիվը սկսել է այն բանից հետո, երբ Դեւիդը չի ցանկացել հրաժեշտ տալ իր տեսախցիկին: Վեճը դադարել է այն բանից հետո, երբ գործընկերները որոշել են դիմել խորամանկության: Ութոտնուկին հաջողվել է վախեցնել տեսախցիկի լուսարձակման շնորհիվ: Պայծառ լույսը դուր չի եկել ստորջրյա բնակչին ու նա հետ է քաշվել:«Մենք չենք անհանգստացրել ութոտնուկին ու վտանգ չենք ներկայացրել նրա համար: Կարծում են, մենք պարզապես հետաքրքիր էինք նրա համար»,- ասել է Մյուրեյը:Նշենք, որ ութոտնուկներն առաջին անգամը չէ, որ հետաքրքրվում են դայվերների տեսախցիկներով: Այսպես, 2010թ.-ին ստորջրյա բնակիչներից մեկը խլել էր Վիկտոր Խուանի տեսախցիկը: Հինգ րոպե անց դայվերը կրակել էր ութոտնուկին ստորջրյա հրացանով, որից հետո նա թողել էր իր նոր խաղալիքն ու թաքնվել, հաղորդում է FederalPost-ը:




























