Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաներում է հայտարարլ երկու հազար դատապարտյալների նկատմամբ, հաղորդում է AFP-ն:
Համաներվել է Զիմբաբվեի բոլոր 18,5 հազար դատապարտյալների 10 տոկոսից էլ պակասը: Երկրի բանտերում կարող են պահվել միայն 17 հազար մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
Համաձայն նախագահի հրամանագրի՝ ազատազրկումից ազատվել են բոլոր կանայք՝ բացի ցմահ ազատազրկվածներից, բոլոր անչափահասները, մահացու հիվանդներն ու 70-ից բարձր տարիքի անձինք: Սպանության, բռնաբարությունների, մեքենա առեւանգելու, զինված կողոպուտի եւ ռազմական հանցագործությունների համար դատապարտածները չեն համաներվել:




























