Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի Փեթահ-Թիքվա քաղաքի քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ: Այդ մասին մասին հայտնել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի եւ կրթության կենտրոնի ներկայացուցիչ մենդել Կորսունսկին:

Հանդիպմանը մասնակցել են երեք հայկական կազմակերպությունների՝ «Նաիրի», «Նոյան տապան» եւ «Արարատ», ներկայացուցիչները:

Հայ համայնքի անդամները ներկայացրել են հայկական երեկոյան դպրոցի, պարային խմբակի եւ Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման նախագծերը: Քաղաքապետը խոստացել է օգնել ինչպես ներկա, այնպես էլ ապագա նախագծերի իրականացման հարցում:

Նշենք, որ Փեթահ-Թիքվայում բազմամարդ հայ համայնք է բնակվում: