ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատրաստ է ողջունել ոչ կոալիցիոն ուժերի ցանկացած կառուցողական միավորում՝ հանուն ինչ-որ գործընթացի, այլ ոչ ընդդեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովհաննե Սահակյանը:

Նրա խոսքով, ընդդեմ ինչ-որ բանի միավորման փորձեր նախկինում բազմիցս եղել են: «Սակայն դա տեղի է ունեցել բավական կարճ ժամանակահատվածում, քանի որ լինում են մարդիկ, որոնք գիտակցում են իրենց գործողությունների լրջությունն ու հայրենիքի առջեւ սեփական պատասխանատվությունը»,- ասել է Հովհաննես Սահակյանը: