Հարավային Կորեայի մայրաքաղաքից 370 կմ հեռավորության վրա գտնվող Կենչժու քաղաքում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է տասի, հայտնում է Agence France-Presse-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 17-ի երեկոյան: Ողբերգությունը տեղի էր ունեցել տեղի համալսարանի առաջին կուրսեցիների կազմակերպած տոնակատարության ժամանակ, այդ պատճառով էլ զոհերը հիմնականում ուսանողներ են:
Ըստ նախնական տեղեկության` շենքի տանիքը փլուզվել էր` չդիմանալով ձյան ծանրությանը: Փլատակների տակ հայտնաբերվել էին ինը ուսանողի եւ երեկույթի կազմակերպիչներից մեկի մարմինները:
Միջադեպի հետեւանքով տուժել է 100 մարդ, 15-ը համարվում են անհետ կորած:
Ներկայումս պարզվում են կատարվածի հանգամանքները: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ փրկարարական ծառայությունների 400 աշխատակից:




























