Բաքվի տարածքում ակտիվացել են սողանքային գործընթացները:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության փորձագետ Սադիգ Ամիրասլանովին դա կապված է Ադրբեջանի տարածքում դիտվող եղանակային պայմանների հետ:

«Նման տարածքներից մեկու պահպանվում է ընդհանուր լարվածություն: Որոշակի փոփոխություններ են ի հայտ եկել: Երեկ այնտեղ դիտումներ են անցկացվել ու պարզվել է, որ տների ու ճանաարհների վրա առաջացած ճաքերը մեծացել են: Ձյունից ու անձրեւից հետո սողանքները էլ ավելի են ակտիվանում»,-ընդգծել է փորձագետը: