Փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, «Մազդա-Ատենզա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Վերիշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել ճանապարհի աջակողմյան մասում գտնվող տնակին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 16-ին ժ.19.30-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» եւ «ԲՄՎ 528 i» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտա Քեմրի»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հովսեփյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց ընկել է հողային ծածկույթով փոսի մեջ, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Հ. Էմինի փողոցի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2110» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երեւան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 17-ին, ժամը 00.30-ին, Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 123 շենքի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:



























