Փետրվարի 14-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սայաթ-Նովա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Դ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ստուգմամբ պարզվել է, որ նա 2013 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: