Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով եւ խզակոթով հրացան եւ 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, 1983 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 65, 5.45 մմ տրամաչափի 105 եւ գնդացրի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: