Ավստրալական Պապուա-Նոր Գվինեայի միգրացիոն կենտրոնում արդեն երկրորդ օրը շարունակվող անկարգությունների հետեւանքով առնվազն 77 մարդ է վիրավորվել:
Ավստրալիայի միգրացիոն հարցերով նախարար Սքոթ Մորիսոնը խոր ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ, բայց միեւնույն ժամանակ նշել, որ երկրի միգրացիոն քաղաքականությունը կմնա նույնը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ լուրեր էին հայտնվել, որ մի քանի միգրանտներ փախել են Մանուս կղզում գտնվող կենտրոնից, սակայն շուտով բռնվել էին:
Հաղորդվում է, որ ավստրալական իշխանությունները պարբերաբար ապօրինի միգրանտներով նավակներ են բռնում եւ ուղարկում Մանուս կղզու միգրացիոն կենտրոն կամ Նաուրու կղզի-պետության տարածք:
Փախստականների իրավունքների պաշտպանության խմբերն արդեն կոչ են արել փակել Պապուա-Նոր Գվինեայի կենտրոնը:




























