Ուկրաինայի «Բերկուտի» մարտիկները Կիեւի կենտրոնում՝ Ռեգիոնների կուսակցության գրասենյակի շրջակայքում, սկսել են ճնշել ցուցարարներին:

Երբ իրավապահների ու «տիտուշկաների» գրոհի մասին տեղեկություն է ստացվել, մարդիկ սկսել են Լիպսկի փողոցից փախչել դեպի Ինստիտուտսկի փողոց, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Այժմ մարդիկ խմբվել են Լիպսկի եւ Ինստիտուտսկի փողոցների անկյունում: Առջեւում շարվել են Մայդանի ինքնապաշտպանական ջոկատները, նրանց թիվն ավելանում է: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառում, ցուցարարներն էլ քարեր ու պետարդներ են նետում:

Հաղորդվում է, որ լրագրողներն էլ են տուժել արցունքաբեր գազից: