Իրաքի կենտրոնական հատվածում պայթուցիկներով լի մոտ տաս ավտոմեքենաների պայթյուններին զոհ է դարձել առնվազն 19 մարդ: Հաղորդվում է նաեւ տասնյակ վիրավորների մասին:
Պայթյունները որոտացել են երկրի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաեւ Հիլա, Մուսայիբ ու Իսկանդարիա բնակավայրերում, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Al Arabiya-ն:




























