Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթեւանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար:

Դրանից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 23-ամյա Գոռ Գ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս բերման է ենթարկվել բաժին:

Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:

Գոռ Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: