Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ին, 28-ամյա Արգիշտի Ե.-ից եւ 25-ամյա Արգամ Վ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, զրուցելու նպատակով այցելել են Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակարաններից մեկը, սակայն բնակարանի բնակիչ Վահան Ա.-ն անհիմն վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում բնակարանում ու շենքի մոտ ձեռքերով, ոտքերով հարվածել է իրենց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























