«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: Այս մասին համատեղ հաղորդագրություն են տարածել ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն:

«Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»,-ասված է հաղորդագրության մեջ: