Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 19.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում փլուզվել է Թ. Դ.-ին պատկանող տունը, հնարավոր է վերջինս մնացել է փլատակների տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի տանիքը մոտ 25 քմ մակերեսով:

Հրշեջ-փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 83-ամյա Թ.Դ-ի դին (ՌԴ քաղաքացի):