Կիեւի ոստիկանությունում տեղեկություն է ստացվել քաղաքի հիվանդանոցներից մեկի շտապօգնության կայանից, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին ՆԳՆ աշխատակիցներից մեկը մահացել է:

Մահվան նախնական պատճառը պարանոցին ստացված հրազենային վնասվածքն է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը՝ պարզելու համար միջադեպի հանգամանքները, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը: