Նվազագույնը 49 մարդ է զոհվել պայթյունների հետեւանքով Իրաքում, որոնք տեղի են ունեցել Բաղդադում ու երկրի եւս մի քանի քաղաքներում: Պայթյունները տեղի են ունեցել շիաներով բնակեցված թաղամասերում, որոնց պատասխանատվությունն իր վրա ոչ մի խմբավորում դեռ չի վերցրել:
Զոհերը մեծ մասամբ Հիլա քաղաքի բնակիչներն են, որը Բաղդադից 100կմ հարավ է գտնվում, ու եւս մի քանի բնակավայրերում, որոնք գտնվում են Հիլայի մոտակայքում: Ընդհանուր առմամբ գավառային քաղաքներում պայթյունների զոհ է դարձել 35 մարդ, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Reuters-ին:
Մյուս 14 զոհերը Բաղդաղի՝ շիաներով բնակեցված թաղամասերից են: Գործակալության տվյալներով՝ ռումբերից մեկը գտնվել է ավտոբուսի կանգառի մոտ կայանված մեքենայում: Պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել:
Չի բացառվում, որ պայթյունների հետեւում կարող են կանգնած լինել իսլամիստ սուննիներ: Նմանատիպ հարձակումներ տեղի են ունեցել վերջին շաբաթների ընթացքում այսօրվա դեպքերի վայրերի հարեւանությամբ:




























