Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աշխատանքից հեռացրել է Բոլիվարական ազգային հետախուզական ծառայության (ՍԵԲԻՆ) բրիգադային գեներալ Մանուել Բերնալին:
Հաղորդում են, որ որոշման պատճառը ՍԵԲԻՆ-ի մի շարք աշխատակիցների կողմից հրամանի խախտումն էր փետրվարի 12-ին մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ փողոց դուրս չգալ: Միակ ստորաբաժանումները, որոնք իրավասու էին գործել այդ օրը, ոստիկանությունն ու ազգային գվարդիան էին, պարզաբանել է պարբերականը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gaceta Oficial-ին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Կարակասում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ սուր բախումներ են տեղի ունեցել գործող իշխանության կողմնակիցների ու հակառակորդների միջեւ: Անկարգությունների հետեւանքով երեք մարդ է զոհվել, տասնյակները վնասվածքներ են ստացել:




























