Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արմին Վեգների փողոցում՝ Վ.Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի մոտակայքում, կատուն բարձրացել է ծառը եւ չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կատվին իջեցրել են ծառից: