2013-ին Ռուսաստանը կինոթատրոնների տոմսերի վաճառքի թվով Եվրոպայում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Կինոթատրոններ հաճախումները ՌԴ-ում 2013-ին աճել է 10,5 տոկոսով, մինչդեռ ԵՄ երկրներում այդ ցուցանիշը նվազել է 4,1 տոկոսով:
Թեեւ կինոթատրոնների տոմսերի վաճառքը կտրուկ ավելացել է, սակայն դրամական արտահայտությամբ, Ռուսաստանը Եվրոպայում դեռեւս 4-րդն է, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Եվրոպական աուդիովիզուալ աստղադիտարանի հետազոտության արդյունքները:
Հաղորդվում է, որ վաճառված տոմսերի թիվը երկրում մեկ տարում կազմել է 173,5 մլն: Առաջին տեղում Ֆրանսիան է, որտեղ մեկ տարում վաճառվել է 192,8 մլն տոմս:


























