Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով երկու իրավապահ է զոհվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սերգեյ Բուրլակովը: Նրա խոսքով՝ եւս 18 մարդ հրազենային վնասվածք է ստացել, 22 մարդ գտնվում է ծանր վիճակում:
Կիեւի դատախազությունում հայտնել են, որ տուժածների մեջ 95-ը ոստիկաններ են, որոնցից 3-ը գտնվում են կոմայի մեջ, մեկը՝ կլինիկական մահվան վիճակում: Քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ ցուցարարների եւ իրավապահների բախման հետեւանքով զոհվել է 9 մարդ՝ 7 քաղաքացիական անձ եւ երկու իրավապահ:
«Իրավապահներից մեկը խեղդվել է ծխից Ռեգիոնների կուսակցության գրասենյակում: Երեք զոհված ցուցարարներ եղել են Սպայի Տանը (երկուսը հրազենից, 3-րդը՝ ավտովթարից), եւս մեկը մահացել է «շտապօգնության« մեքենայում նույնպես հրազենային վնասվածքից: Եվս երկու մարդ մահացել են սրտի նոպայից»,-հայտարարել են Կիեւի ոստիկանական վարչությունից, հաղորդում է «Կոմենտարիի»-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, Կիեւի մի քանի կետերում վերսկսվել են ուժայինների եւ ցուցարարների բախումները:






























