«Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից Մայդանի գրոհի ժամանակ առաջին մարդն է մահացել: Հենց նոր մահացած ակտիվիստի մարմինը տարան լրագրողների կողքով: Այս մասին հաղորդում է Censor.net-ը: Ակտիվիստի մահվան պատճառները չեն հաղորդվում:
«Բերկուտ»-ն արդեն պրակտիկորեն մտել է Մայդան եւ բարձրախոսներով կոչ է անում կանանց եւ երեխաներին լքել վրանային ավանը:
Այսօր ավելի վաղ Կիեւի Ինստիտուտսկայա փողոցում ուժայինները դաժանաբար ծեծի են ենթարկել 18-ամյա մի ուսանողի, որը տեխնիկումից տուր էր վերադառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր, «ՈՒԴԱՌ» խմբակցության անդամ Իրինա Գերասչենկոն: Նրա խոսքով՝ կրակեիլ են երիտասարդի ոտքին, կոտրել քիթն ու դեմքը:






























