Թուրքիայի Վանի նահանգում, այսօր՝ փետրվարի 19-ի գիշերը 4,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Բողազիչի համալսարանի Կանդիլի աստղադիտարանի եւ Սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 5 կմ խորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել է Վան նահանգի Աքչիֆտ գյուղի մոտ:
Ստորերկրյա ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակիչների մոտ: Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ ավերածություններ չկան:



























