Փետրվարի 20-ին՝ ժամը 18։00-ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի բեմադրած Կ. Չապեկի «Մայրը» ներկայացումը նվիրված Արմեն Մազմանյանի հիշատակին:

Ներկայացման մուտքն ազատ է:

Տեղեկացնենք, որ ներկայացումն արդեն ցուցադրվել է ինչպես տեղական, այնպես է արտերկրի բեմերում։

2012 թվականի սեպտեմբերի 7-14 ընկած ժամանակահատվածում «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա-2012. Կլասիկա պլուս» (''Белая вежа -2012. Классика PLUS'') 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Այն մեծ ոգեւորությամբ ընդունվեց տեղի հանդիսատեսի կողմից՝արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Գլխավոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, դերերում՝ Արմեն Կարապետյան, լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի արվեստանոցի (4-րդ կուրս) ուսանողներ Սամվել Թադեւոսյան, Վաչագան Երիցյան, Արսեն Ազիզյան, Սարգիս Բաղդասարյան, Աղվան Մնացականյան։