Հայ ազգային կոնգրես խմբակցությունը վաղը՝ փետրվարի 20-ին, խմբակցության նիստ է հրավիրել, որտեղ կքննարկվի նաեւ Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ օրը պարզ կլինի՝ իրենք նման նախաձեռնությամբ հանդես կգան, թե ոչ: Հարցին, թե հնարավոր է ԱԺ 4 ոչ իշխանական միանան իրենց նախաձեռնությամբ, Լյուդմիլա Սարգսյանը կոչ արեց սպասել խմբակցության նիստին:

Ի դեպ, ԲՀԿ-ն հայտարարել է, որ եթե ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա, իրենք կմիանան նրանց: