Իտալական Մոնցա քաղաքի դատարանը երեքշաբթի օրինականացրել է երկրի նախկին վարչապետ Սիլվի Բեռլուսկոնիի ու նրա երկրորդ կնոջ՝ Վերոնիկա Լարիոյի ամուսնալուծությունը: Այնուամենայնիվ, դատավարությունը շարունակվում է՝ կապված ալիմենտների չափի հետ:
Ինչպես հաղորդվում է, Մոնցայի դատարանը հոկտեմբերին արդեն երկու անգամ կրճատել էր վճարվելիք գումարի չափը՝ այն 3-ից 1,4 մլն եվրոյի հասցնելով: Սակայն վերջնական որոշում դատարանն առայժմ չի կայացրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրանց ամուսնությունը տեւել է 24 տարի, իսկ ամուսնալուծության հայտը Լարիոն ներկայացրել էր 2009-ին՝ ամուսնուն մեղադրելով 17-ամյա աղջկա հետ իրեն դավաճանելու մեջ:




























