Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 17-ին, ժամը 10.00-ին, Տավրոս թաղամասում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 55-ամյա Վանիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: