Փետրվարի 19-ի հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի հարավային ծայրամասում՝ Բիր-Հասան շրջանում: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, ականապատ ավտոմեքենան պայթել է իրանական մշակութային կենտրոնի մոտակայքում: Պայթյունի վայրից 200 մետր հեռավորության վրա գտնվում է Քուվեյթի դեսպանատունը ու լիբանանյան բանակի զորամաս: Բացի այդ, այդ շրջանում են տեղակայված շիա «Հըզբոլլահ» խմբավորման գրասենյակներն ու շտաբները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, առնվազն 20-ը վիրավոր են: Տարեսկզբից ի վեր սա Լիբանանի մայրաքաղաքի շիա շրջաններում արդեն երրորդ ահաբեկչությունն է:




























