Ռուսական Պետդումայում ներկայացրել են օրինագիծ, որի համաձայն աշխատանքային միգրանտները պարտավոր կլինեն միգրացիոն քարտերը լրացնելիս նշել, որ Ռուսաստան այցելելու նրանց նպատակն աշխատանքային գործունեությունն է:
Փաստաթուղթը ներկայացրել են «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես փաստաթղթի հեղինակներն են ենթադրում, օրենքի լրամշակումը թույլ կտա ավելի հստակորեն կանխատեսել Ռուսաստանի միգրացիոն իրավիճակը:



























