Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին, 66-ամյա Պողոս Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 20 մմ տրամաչափի կարճեցված փողով ողորկափող հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 եւ «ԴՇԿ» 3 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: