Հիվանդանոցից, փետրվարի 17-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկատեղի շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա Հովհաննես Գ.-ն եւ հայտնել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում ոմն Հովսեփ դանակով հարվածել է իրեն:
Նոքւյն օրը Հովհաննես Գ.-ն ոստիկաններին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում իր ծանոթ Հովսեփը դանակով հարվածել է իր գոտկատեղի աջ հատվածին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հովսեփը 21-ամյա Հովսեփ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























