Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է նաեւ խարդախության 4 դեպքից` 3-ը, խուլիգանության` 3, յուրացման եւ շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: