Կիեւի քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտը հաղորդում է, որ փետրվարի 19-ի 06:00-ի դրությամբ բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու համար դիմել է արդեն 351մարդ: Հիվանդանոց է տեղափոխվել 241 հոգի:
Զոհվել է 25 մարդ, որոնցից ութը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, չորսը՝ ՆԳՆ հոսպիտալում: 13 զոհվածների տեղափոխել են Կիեւի դատաբժշկական փորձաքննության քաղաքային կլինիկական բյուրո:
Բուժհաստատություններ են տեղափոխվել 79 իրավապահներ, 5 լրագրողներ, 1 պատգամավոր, 3 մինչեւ տասնութ տարեկան երեխա: Բուժօգնության դիմողների թվում օտարերկրացիներ չկան:




























